ՀՀ-ում դժվարանցանելի ճանապարհներ կան

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր ժամը 11:00-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհներն անցանելի են. տեղեկանում ենք ԱԻՆ պաշտոնական կայքից: Դժվարանցանել են Սելիմի լեռնանցքը, Դիլիջան-Սեմյոնովկա և Սևան-Ճամբարակ ճանապարհահատվածները:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների և մինչև 30 նստատեղ ունեցող ավտոբուսների համար:

Հիշեցնենք, որ Հայաստանում դեկտեմբերի 15-16-ին, 18-19-ին շրջանների զգալի մասում, 17-ին արևմտյան շրջաններում, 15-ին արևելյան շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն: Քամին` հյուսիս-արևելյան 2-7 մ/վրկ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ, լեռնային շրջաններում և լեռնանցքներում կդիտվի բուք, ճանապարհներին մերկասառույց, առանձին հատվածներում մառախուղ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 15-16-ին կնվազի 7-9, արևելյան շրջաններում`13-15 աստիճանով: Դեկտեմբերի 18-19-ին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով:

Երևանում ևս դեկտեմբերի 15-16-ը, 18-19-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն, ճանապարհներին` մերկասառույց, հնարավոր է քամու ուժգնացում 13-18մ/վրկ: 17-ին սպասվում է ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է:

Մեկնաբանել