Սիմեոնե. Բարսելոնայի հետ խաղում հույս ունեմ տեսնել լավագույն Ֆալկաոյին

«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն Իսպանիայի առաջնության 16-րդ տուրի «Բարսելոնայի» հետ խաղից առաջ խոսել է թիմի հարձակվող Ռադամել Ֆալկաոյի մասին:

««Բարսելոնայի» հետ հանդիպման ժամանակ հույս ունեմ տեսնել լավագույն Ֆալկաոյին: Սակայն մենք պետք է օգնենք, աջակցենք և ամեն ինչ անենք նրա համար», – արգենտինացի մասնագետի խոսքերը մեջբերում է Sport.es-ը:

Նշենք, որ տեղեկություններ կային, թե կոլումբիացի հարձակվողը կարող է բաց թողնել «Բարսելոնայի» հետ խաղը վնասվածքի պատճառով, սակայն նա պատրաստ է առաջիկա հանդիպմանը:

Մեկնաբանել