Հայաստանի ավտոճանապարհների մի մասը անանցանելի է

Հանրապետության բոլոր ավտոճանապարհները այսօր՝ ժամը 09.00-ի դրությամբ, հիմնականում անցանելի են, հաղորդում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքը։

Դժվարանցանելի են Սելիմի լեռնանցքը, Դիլիջան-Սեմյոնովկա և Սևան-Ճամբարակ ճանապարհահատվածները, ինչպես նաև Նոյեմբերյան-Իջևան ավտոճանապարհի Կիրանց-Ոսկեպար-Սարիգյուղ գյուղերի հատվածները, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի Վահագնի-Վահագնաձոր-Փամբակ հատվածները:
Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

Ըստ Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը առատ ձյան պատճառով փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Մեկնաբանել