Իրանի և «վեցյակի» երկրների (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Չինաստան, ԱՄՆ, Ֆրանսիա և Գերմանիա) միջև բանակցությունների հաջորդ փուլը կարող է տեղի ունենալ արդեն 2013թ. հունվարին Ստամբուլում, տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը:
Ըստ պարբերականի` «վեցյակի» երկրների ղեկավարները, հնարավոր է` սկսեն նախապատրաստական խորհրդակցություններ արդեն հաջորդ շաբաթ` Իրանի հետ բանակցություններից առաջ:
Թեհրանը դեռևս չի հաստատել այս տեղեկությունը:
2012թ. ընթացքում «վեցյակի» և Իրանի միջև թվով երրորդ բանակցությունների փուլը կայացել է Մոսկվայում հունիսի 18-19-ին: Դրանից առաջ կայացել էին ստամբուլյան (ապրիլի 14-ին) և բաղդադյան (մայիսի 23-24-ը) բանակցությունները: