Չավի. Բարսելոնային շատ բարդ հանդիպում է սպասվում

«Բարսելոնայի» կիսապաշտպան Չավին «Ատլետիկոյի» հետ առաջիկա հանդիպման նախօրեին խոսել է մադրիդցիների առաջատար Ռադամել Ֆալկաոյի մասին։

«Մեզ շատ ծանր հանդիպում է սպասվում։ Մեր մրցակիցները շատ լավ են պաշտպանվում և հիանալի հակագրոհում։ Ֆալկաոն գոլ է խփում ամեն անգամ, երբ դիպչում է գնդակին»,- Չավիի խոսքերն է մեջբերում El Mundo Deportivo-ն։

Նշենք, որ տուրի կենտրոնական հանդիպումից առաջ կատալոնացիները 6 միավորով գերազանցում են «Ատլետիկոյին»։

Մեկնաբանել