Աղթամար կղզու հայկական մատուռները կվերանորոգվեն

Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցուց հետո վերանորոգման աշխատանքներ կիրականացվեն կզղու հոգևոր մյուս կառույցներում, հաղորդում է թուրքական Posta թերթը:

Ըստ թուրքական լրատվամիջոցների` վերանորգվելու են նախկինում պեղումների ընթացքում բացված մի մատուռ և եկեղեցի: Ամենայն հավանականությամբ` թուրքական լրատվամիջոցները նկատի ունեն 13-րդ դարում կառուցված Սբ Ստեփանոս և Սբ Զաքարիա մատուռները, որոնք այժմ կիսավեր են:

Վերանորոգման աշխատանքների իրականացման համար նախատեսվում է Իտալիայից հատուկ նյութեր բերել: Աշխատանքները կմեկնարկեն 2013թ. ապրիլին և կավարտվեն 6 ամսում: