Վրաստանի պաշտպանության նախկին նախարարը հացադուլ է հայտարարել

Վրատանի պաշտապանության նախկին նախարար Իրակլի Օկրուաշվիլին, հացադուլ է հայտարարել, հաղորդում է GHN-ը:

Ներկայում Օկրուaշվիլին Թբիլիսիի Գլդանիի բանտում է: Ըստ նրա փաստաբանի՝ նախկին նախարարն այս որոշումն ընդունել է ի նշան համերշխության իր գործով ձերբակալաված մյուս բանտարկյալների, որոնք հացադուլ են հայտարարել արդեն մեկ շաբաթ:

Օկրուաշվիլին այսպսիսով իր համախոհների համար քաղաքական կարգավիճակի տրամդրում է պահանջում:

Հիշեցնենք, որ Օրկուաշվիլին Վրաստան է վերադարձել նոյեմբերին: 2008թ. մարտին Օկրուաշվիլիի նկատմամբ դատվճիռ էր կայացվել, ըստ որի՝ նա 11 տարվա ազատազրկման էր դատապարտվել:

Վերջին տարիներին՝ սկսած 2007-ից, նախկին նախարարը բնակվում էր Ֆրանսիայում, որտեղ քաղաքական ապաստան էր ստացել: Այդ ժամանակ հաղորդվում էր, որ նա վճարել է $6 մլն գրավը: Օկրուաշվիլին ձերբակալվել էր պաշտոնական լիազորությունների անբարեխիղճ չարաշահման մեղադրանքով:

Մեկնաբանել