Տ. Սարգսյանը ցավակցել է Ջո Բայդենին Քընեքթիքըթի ողբերգության կապակցությամբ

Վարչապետ Տիգրան Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ԱՄՆ փոխնախագաh Ջոզեֆ Բայդենին` Քընեքթիքըթ նահանգում օրերս տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ:

Հեռագրում մասնավորապես ասված է. «Հարգելի պարոն փոխնախագահ, Հայաստանի կառավարության անունից իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Քընեքթիքըթ նահանգում օրերս տեղի ունեցած սոսկալի ողբերգության կապակցությամբ: Մենք սգում ենք ամերիկյան ժողովրդի հետ միասին, կիսում նրա վիշտը և աղոթում Աստծուն անմեղ զոհերի հոգիների հանգստության համար: Խնդրում եմ զոհվածների ընտանիքների անդամներին և բարեկամներին փոխանցել մեր կարեկցանքն ու սփոփանքի խոսքերը»:

ԱՄՆ Քընեքթիքըթ նահանգում օրերս տեղի ունեցած սոսկալի ողբերգությանը զոհ են գնացել 26 մարդիկ, հիմնականում երեխաներ: ԱՄՆ-ում հայտարարվել է քառօրյա սուգ:

Մեկնաբանել