ԱՄՆ-ի դատարանը մերժել է Apple-ի հայցն ընդդեմ Samsung-ի

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սան Խոսե քաղաքի դատարանը մերժել է ամերիկյան Apple-ի հայցն ընդդեմ հարավկորեական Samsung-ի, որով պահանջվում էր արգելել վերջինիս սարքավորումների վաճառքներն ԱՄՆ-ի տարածքում:

Ավելի վաղ Apple-ը դիմել էր ամերիկյան դատարան` պահանջով արգելել Samsung-ի թողարկած 26 սմարթֆոնների և էլեկտրոնային այլ գաջեթների վաճառքն ԱՄՆ-ի տարածքում, քանի որ հարավկորեական ընկերությունը խախտել է իր արտոնագրային իրավունքները:

Samsung-ը, իր հերթին, ներկայացրել էր փաստեր, որոնք վկայում էին, որ Apple-ի` դատարան ներկայացրած պահանջում ներառված 26 մոդելներից 23-ն այլևս չեն վաճառվում ԱՄՆ-ի շուկայում, իսկ մյուս գաջեթներն իրացվում են մոդիֆիկացված դիզայնով, ինչը հիմք չի տալիս արգելելու դրանց վաճառքները:

Մեկնաբանել