Samsung-ը ներկայացրել է Galaxy Grand սմարթֆոնը

Հարավկորեական Samsung-ն այսօր ներկայացրել է բավական արտասովոր Galaxy Grand սմարթֆոնը: Մի կողմից` այն ունի 5-դյույմանոց մեծ էկրան, մյուս կողմից` բավական սովորական տեխնիկական բնութագրիչներ:

1,2 ԳՀց հաճախականությամբ պրոցեսորով օժտված սմարթֆոնն ունի 1 Գբ օպերացիոն հիշողություն, 8 Գբ հիշողություն` մինչև 64 Գբ մեծացող հնարավորությամբ, երկու` հիմնական` 8 Մգպ և դիմացի տեսախցիկ` 2 Մգպ, Wi-Fi, Bluetooth 4.0, A-GPS նավիգացիոն համակարգ:

Galaxy Grand-ն աշխատում է Android 4.1.2 Jelly Bean օպերացիոն համակարգով: Հեռախոսը կշռում է 162 գր:

Սմարթֆոնը կվաճառվի երկու տարբերակով: Առաջինը վաճառքի կհանվի երկքարտանի Galaxy Grand Duos GT-I9082 մոդելը: Ավելի ուշ շուկայում կհայտնվի մեկքարտանի GT-I9080 մոդելը:

Մեկնաբանել