2013թ. հունվարից Google-ը կդադարեցնի Google Sync ծառայության օգտագործումը նոր սարքավորումներում: Այս մասին ասված է որոնողական հսկայի բլոգում:
Google Sync-ը հնարավորություն է տալիս օգտատերերին Gmail էլեկտրոնային հասցեի, Calendar օրացույցի և Contacts-ի մատչում ստանալ Microsoft Exchange ActiveSync-ի միջոցով: Ծառայության դադարեցումից հետո օգտատերերը ստիպված կլինեն օգտվել այլընտրանքային ծառայությունից, օրինակ` IMAP-ից:
Բացի այդ` կանջատվեն Google Calendar-ի որոշակի գործառույթներ` պայմանավորված օգտատերերի կողմից մեծ պահանջարկ չունենալու հետ: 2013թ. հունիսի 7-ից անհասանելի կլինի նաև Google-ի կողմից անցած տարի գնված թվային քարտերի Punchd ծառայությունը, որը օնլայն գնումների հնարավորություն էր տալիս: