ԱԳՆ-ն լրագրողներին ներկայացրել է թրաֆիքինգի դեմ պայքարին ուղղված քայլերը

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը դեկտեմբերի 18-ին Միգրացիայի միջազգային կազմակերպության Հայաստանի գրասենյակի օժանդակությամբ կազմակերպել էր թրաֆիքինգի դեմ պայքարի և թրաֆիքինգի դեպքերի լուսաբանմանը նվիրված համաժողով լրագրողների համար, հաղորդում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Համաժողովի ընթացքում ՄՄԿ (IOM) միջազգային և հայաստանյան փորձագետների կողմից ներկայացվել են մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեպքերի լուսաբանման միջազգային կանոններն ու առկա խնդիրները, մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի ոլորտում ազգային և միջազգային օրենսդրական դաշտը, ինչպես նաև քննարկվել է լրատվամիջոցների դերը մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարում:

Մեկնաբանել