«Լա Սկալա»-ի նոր սեզոնի բացմանը խոչընդոտել է արտիստների գործադուլը

Միլանի «Լա Սկալա» թատրոնը հետաձգել է դեկտեմբերի 19-ին բալետային նոր սեզոնի բացումը դերասանների գործադուլի պատճառով, հաղորդում է իտալական La Stampa թերթը:

«Լա Սկալա» թատրոնի տնօրինությունը ցավով ստիպված է հայտարարել, որ Corpo di ballo-ի (թատրոնի հայտնի բալետային խումբ) «Ռոմեո և Ջուլիետ» բեմադրությունը հետաձգվում է՝ արհմիությունների գործադուլի պատճառով», – ասված է թատրոնի հայտարարության մեջ:

Դերասանները, մասնավորապես, առանձին վարձատրություն են պահանջում երգեցողության համար, որի ժամանակ իրենք ստիպված են նաև պարել անհարմար զգեստներով: Մինչդեռ թատրոնի ղեկավարությունը պնդում է, որ խմբի աշխատանքի համար վարձատրությունը սահմանված է հիմնական պայմանագրով, որը լրացուցիչ պարգևատրում չի նախատեսում:

Ի պատասխան՝ Corpo di Ballo-ի արտիստներն ասում են, որ բեմի վրա դժվարություններ հաղթահարելու համար իրենք պետք է «իրական պարգևավճար» ստանան, որը ներառված չէ թատրոնի հետ կնքված պայմանագրում:

Ի դեպ՝ իտալական լեգենդար թատրոնի դերասաններն առաջին անգամը չէ, որ իրենց բողոքն են հայտնում. 2008-2009 թթ. գործադուլ էին հայտարարել Fials արհմիության երաժիշտներն ու երգչախմբի անդամները:

Մեկնաբանել