Ադրբեջանական լրատվամիջոցները կրկին ստում են. ԼՂՀ ՊԲ

Ադրբեջանական լրատվամիջոցների՝ այսօր տարածած այն հաղորդագրությունը, թե իբր Աղդամի ուղղությամբ հայ զինծառայողը փորձել է հատել ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գիծը և անցնել ադրբեջանական կողմ, չի համապատասխանում իրականությանը. հաղորդում է Լեռնային Ղարաբաղի հանրապետության պաշտպանական բանակի լրատվության և քարոզչության բաժինը:

Ինչպես միշտ, այս անգամ ևս, ադրբեջանական պրոպագանդան, իրեն հատուկ շինծու տեղեկատվությամբ, ցանկալին ներկայացրել է իրականության փոխարեն: ՊԲ առաջապահ զորամասերը վստահորեն իրականացնում են մարտական հերթապահություն և անհրաժեշտության դեպքում պատրաստ են կանխարգելել հակառակորդի ցանկացած սադրիչ գործողություն:

Մեկնաբանել