Facebook-ում հնարավոր է` հայտնվեն գովազդային հոլովակներ

Չի բացառվում, որ Facebook սոցցանցում շուտով գովազդային հոլովակներ հայտնվեն: Այս մասին տեղեկությունն առաջին անգամ հայտնվել է Ad Age կայքում:

Նշվում է, որ գովազդային հոլովակները կմիանան ավտոմատ կերպով, երբ օգտատերը մուտք կգործի իր անձնական էջի նորությունների բաժինը, ինչը նշանակում է, որ դրանք հարկավոր կլինի անջատել ձեռքով: Գովազդը կգործի սոցցանցի ստանդարտ տարբերակում, իսկ բջջային տարբերակների մասին ոչինչ չի հաղորդվում:

Յուրաքանչյուր գովազդատուի հնարավորություն կտրվի իր տեսահոլովակը ցուցադրել օրական 3 անգամ` անկախ նրանից, թե օգտատերն ինչ սարքավորումից է մուտք գործում սոցցանց: Նշանակում է, որ եթե մեկ օրվա ընթացքում օգտատերը սոցցանց մուտք գործի սմարթֆոնից, համակարգչից և պլանշետից, ապա հոլովակները կցուցադրվեն ընդհանուր առմամբ միայն 3 անգամ:

Մյուս կողմից` հաշվի առնելով այն, որ տեղեկատվությունը պաշտոնական չէ, և համանման լուրեր հաճախ են շրջանառվում լրատվամիջոցներում, պետք չէ դրանց լիովին վստահել:

Մեկնաբանել