Google-ը $2,35 մլրդ-ով վաճառել է Motorola Home-ը

Ամերիկյան Google տեխնոլոգիական ընկերությունը $2,35 մլրդ-ով հեռահաղորդակցային սարքավորումների արտադրության ամերիկյան Arris Group-ին է վաճառել Motorola Mobility ընկերության հեռուստատեսային ընդունիչների արտադրության ստորաբաժանումը: Այս մասին ասված է ընկերության մամլո հաղորդագրության մեջ:

Գործարքի գումարի մի մասը՝ $2,05 մլրդ-ը կվճարվի կանխիկ, մնացած մասը՝ Arris Group-ի բաժնետոմսերով: Այսպիսով Arris Group-ում Google-ի մասնաբաժինը կկազմի 15,7%:

Պայմանագրի համաձայն՝ Arris Group-ը կկարողանա օգտագործել Motorola Mobility-ի արտոնագրերը, և Google-ը կշարունակի պատկանել Motorola Mobility-ի սմարթֆոնների և պլանշետների արտադրության ստորաբաժանումները:

Google-ի՝ Home Business-ը՝ Arris Group-ին անցնող ստորաբաժանումը, վաճառելու մտադրության մասին հայտնի էր դեռ այս տարվա օգոստոսին: Ընկերությունը խորհրդակցությունների նպատակով դիմել էր բրիտանական Barclays-ին:

Նշենք, որ ինտերնետային հսկան Motorola Mobility-ն $12,5 մլրդ-ով գնել է 2012թ. մայիսին, որը Google-ի պատմության մեջ ամենաթանկ գործարքն է: Սրանով Google-ի տնօրինմանն է անցել նաև Motorola Mobility-արտոնագրային պորտֆոլիոն, որում ընդգրկված է 25 հազ. արտոնագիր:

Մեկնաբանել