Չեմպիոնների լիգա. 1/8 եզրափակիչի վիճակահանության արդյունքները

Շվեյցարիայի Նիոն քաղաքում ավարտվեց Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանությունը, որի արդյունքներով հայտնի դարձան 8 զույգերը, որոնց հաղթողները կշարունակեն Եվրոպայի ուժեղագույն թիմի կոչման համար պայքարը: Արդեն 1/8 եզրափակիչում ֆուտբոլի երկրպագուները կարող են ականատես լինել մի քանի սուպերդիմակայությունների:

Մասնավորապես, անչափ մեծ հետաքրքրություն են առաջացնում «Ռեալ» – «Մանչեսթեր Յունայթեդ», «Միլան» – «Բարսելոնա», «Արսենալ» – «Բավարիա» զույգերը: Դժվարին փորձություն է սպասվում նաև Հենրիխ Մխիթարյանի «Շախտյորին», որը կհանդիպի Դորտմունդի «Բորուսիայի» հետ:

A Գալաթասարայ : Շալկե 04
B Սելտիկ : Յուվենտուս
C Արսենալ : Բավարիա
D Շախտյոր : Բորուսիա Դ.
E Միլան : Բարսելոնա
F Ռեալ : Մանչեսթեր Յ.
G Վալենսիա : ՊՍԺ
H Պորտու : Մալագա

Նշենք, որ առաջին հանդիպումները տեղի կունենան փետրվարի 12-ին և 20-ին, իսկ պատասխան խաղերը մարտի 5-ին և 12-ին: