Ինչպես կանցկացնեի «վերջին օրս»

Դեկտեմբերի 21-ին ակնկալվող աշխարհի վերջի նախօրեին BBC-ի համաշխարհային ծառայությունը հարցում է անցկացրել իր ընթերցողների շրջանում այն հարցի շուրջ, թե ինչպես նրանք կանցկացնեին իրենց «վերջին օրը», և արդյոք հավատում են ապոկալիպտիկ կանխատեսումներին: Ստորև ներկայացնում ենք պատասխաններից ամենահետաքրքիրները.

«Եթե գար աշխարհի վերջը, ես դուրս կգայի հրապարակ և որքան հնարավոր է շատ մարդկանց կպատմեի, թե ինչ հրաշալի է կյանքը, և ինչ լավ եմ ես այն անցկացրել». Ջոն Ադրիանո, Էկվադոր

«Ես կնստեի իմ շան կողքին, կըմպեի գինի՝ պանիրով, և իմ տնակում կսպասեի աշխարհի վերջին՝ լսելով 50-ականների ջազ». Աուրա Իզաբել Ալվարե, Կոլումբիա

«Ես մտադիր եմ այդ օրը առավոտից երեկո սեքսով զբաղվել, և եթե ոչինչ տեղի չունենա, հաջորդ օրը երկար կքնեմ». Խոսե Կոս, Պերու

«Եթե վաղը լինի աշխարհի վերջը, կհավաքեմ ողջ ընտանիքիս: Կնոջս ու երեխաներիս հետ կհիշենք մեր կյանքի լավագույն պահերը: Թող նրանք լինեն վերջին բանը, որ ես կտեսնեմ նախքան աչքերս փակելը». Մոզես Մֆատսո, Մալավի

«Կբարձրանամ տանիքի վրա՝ փորձելով տեսնել, թե ինչ ձևով է ոչնչանում աշխարհը՝ կրակի՞, թե՞ երկրաշարժի միջոցով». Ռոսիո Վիլյեգաս, Մեքսիկա

«Ես կդիտեի «Վաղը չէ մյուս օրը» ֆիլմըJ))». Իեն Մբիլիշի

«Վաղվա աշխարհի վերջը նվեր կլինի. ստիպված չեմ լինի հանձնել պետական քննություններ». Նատալյա Սոլոմինա, Ռուսաստան

«Ես կկարդայի ամբողջ Ղուրանը, կայցելեի ծնողներիս ու տատիկ-պապիկիս». Մուստաֆա ալ Սուվեյզի, Իրաք

«Դա անհեթեթություն է: Մենք երբեք զարգացման չենք հասնի, եթե մարդիկ շարունակեն հավատալ նման բաների». Մութասիմ Օսման, Թուրքիա

Մեկնաբանել