iOS 6-ում նոր խնդիրներ են հայտնաբերվել

Ամերիկյան Apple ընկերությունը ոչ մի կերպ չի կարողանում լուծել iOS 6 օպերացիոն համակարգի խնդիրները, նշում են փորձագետները: Օպերացիոն համակարգի շնորհանդեսից անմիջապես հետո iPhone 4 և iPhone 4S սմարթֆոնների տերերը սկսեցին բողոքել մարտկոցների արագ ապալիցքավորման դեմ: iOS 6.01 օպերացիոն համակարգում այս խնդիրը հաջողվեց շտկել:

iOS 6.02-ում Apple-ը մտադիր էր ուղղել ևս մեկ բացթողում` Wi-Fi-ի ավտոմատ անջատումը, ինչը հանգեցնում էր նրան, որ iPhone 5-ը, առանց սմարթֆոնի տիրոջ իմացության, միանում էր 3G/4G ցանցերին` «հարկադրելով» ինտերնետի դիմաց ավելի թանկ վճարել:

Այս խնդիրն էլ կարծես թե լուծվեց, սակայն iOS 6.02 օպերացիոն համակարգի թարմացումից հետո iPhone 5-ի տերերը հանդիպեցին այլ խնդրի, որը պայմանավորված էր հեռախոսի լիցքի արտահոսքով: Ներկայում Arstechnica կայքում քվեարկած` iPhone 5-ի տերերի մեկ երրորդը նշում է այս խնդրի մասին:

Apple-ը պաշտոնապես դեռ չի մեկնաբանել այս տեղեկատվությունը:

Մեկնաբանել