Facebook-ում հաղորդագրությունները հնարավոր է` վճարովի դառնան

Facebook-ն ԱՄՆ-ում մի խումբ օգտատերերի շրջանում սկսել է հաղորդագրությունների ուղարկման վճարովի համակարգ թեստավորել` ժամանակավորապես վճարովի դարձնելով օգտատիրոջ ընկերների ցուցակում չներառված մարդկանց հաղորդագրությունների ուղակումը, գրում է Verge-ը: Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն` մեկ հաղորդագրության ուղարկումը կարժենա $1:

Անծանոթ օգտատերերից ստացված վճարված հաղորդագրությունները կհայտնվեն ոչ թե Other բաժնում, ինչպես որ ներկայում է, այլ հենց Inbox-ում:

Facebook-ի ներկայացուցիչները սոցցանցի ոչ պաշտոնական բլոգում նշում են, որ վճարովի ծառայությունն օգտատերերին կձերբազատի տհաճ հաղորդագրությունների ստացումից և կակտիվացնի օգտակար հաղորդագրությունների օպտիմալ աշխատանքը: Ինչպես հաղորդում է պարբերականը, այս գործառույթից սակայն կարող են օգտվել միայն անհատական օգտատերերը: Յուրաքանչյուր օգտատեր շաբաթական միայն մեկ հաղորդագրություն կարող է ստանալ անծանոթ օգտատիրոջից:

Նշենք, որ համանման վճարովի համակարգ է օգտագործում LinkedIn սոցցանցը, որը միայն որոշակի վճարի դիմաց է թույլատրում կազմակերպություններին իրենց արտադրանքները գովազդող հայտարարորթյուններ ուղարկել «անծանոթներին»:

Մեկնաբանել