Գողություններ սուպերմարկետի՝ հաճախորդների համար նախատեսված պահարանից

Բացահայտվել են գողություններ սուպերմարկետի՝ հաճախորդների համար նախատեսված պահարանից. տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից:

Դեկտեմբերի 14-ին ոստիկանության Մաշտոցի բաժին դիմած 29-ամյա կինը հայտնել է, որ նախորդ օրը, ժամը 11:00-ի սահմաններում, սուպերմարկետներից մեկում, հաճախորդների համար նախատեսված պահարանից, գողացել են իր կատարած գնումներով պոլէթիլենային տոպրակը` պատճառելով Դ40 հազ.-ի նյութական վնաս:

Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները դեկտեմբերի 20-ին, ժամը 15:30-ին, Դավիթաշենի 4-րդ թաղամասի թիվ 10 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Երևան քաղաքի բնակչուհի, 1961թ. ծնված Վարդուշ Ս.-ին: Նա խոստովանել է, որ գողությունը կատարել է ինքը:

Դեկտեմբերի 14-ին, ժամը 21:30-ին, ոստիկանության Մաշտոցի բաժին էր դիմել նաև մեկ այլ քաղաքացուհի և հայտնել, որ նույն օրը, ժամը 19:40-ի սահմաններում, սուպերմարկետի հաճախորդների համար նախատեսված պահարանից գողացել են իր կատարած գնումներով պոլէթիլենային տոպրակը` պատճառելով Դ60 հազ.-ի նյութական վնաս: Պարզվել է, որ այս գողությունը ևս կատարել է Վարդուշ Ս.-ն:

Գողոնն առգրավված է: Նախաքննությունը շարունակվում է: