ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Դժվարանցանելի է Սելիմի լեռնանցքը, Ապարան-Ալագյազ և Երևան-Սևան ավտոճանապարհները:
Ապարանում, Նոյեմբերյանում, Կապանում առկա է մառախուղ:
Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: