Նոր հրամանագրեր Արցախի դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակների վերաբերյալ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր ստորագրել է հրամանագրեր, համաձայն որոնց` փոփոխություններ են կատարվել դատավորների թեկնածուների և դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակներում. այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ նախագահի պաշտոնական կայքից:

Նաև երկրի ղեկավարը ստորագրել է «ԼՂՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքը: