Մարադոնան չի գլխավորի Իրաքի հավաքականը

Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան չի կարողանում աշխատանք գտնել։

Իրաքի ֆուտբոլային ասոցիացիան հերքել է այն տեղեկությունները, որոնց համաձայն` Մարադոնան կարող է գլխավորել երկրի ազգային հավաքականը։ Այս մասին հաղորդում է AS-ը։

«Մարադոնայի հետ բանակցություններ չեն եղել։ Մենք մտադիր չենք նրան աշխատանքի հրավիրելու»,- հայտարարել է ԻՖԱ նախագահ Աբդուլ- Խալիկ Մասուդը։

Մեկնաբանել