Բալոտելիի եղբայրը ձերբակալվել է ոստիկանների վրա հարձակվելու համար

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Մարիո Բալոտելիի եղբայր Ենոքը երեկ ձերբակալվել է՝ փոխոցային կռվի ժամանակ ոստիկանների վրա հարձակվելու համար։

Ինչպես հաղորդում է Il Giornale di Brescia-ն, 20-ամյա Ենոքը 2-00-ին մասնակցել է փողոցային կռվի։ Տեղ ժամանած ոստիկանությունը փորձել է կարգավորել իրավիճակը, սակայն սկսնակ ֆուտբոլիստը հարձակվել է օրինապահ մարմինների աշխատակիցների վրա։

Նա մեղադրվում է ոստիկանության հանդեպ բռնություն կիրառելու մեջ։

Իր հերթին Ենոքը հերքում է բոլոր մեղադրանքները՝ ասելով, որ գիշերային ակումբում հարձակման է ենթարկվել և չի ցանկացել վնասել ոստիկանությանը։

Մեկնաբանել