Սոտք-Քարվաճառ ավտոճանապարհն ու Սելիմի լեռնանցքը դժվարանցանելի են. ԱԻՆ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 24-ին` ժամը 09:00-ի դրությամ, բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Ձնաբքի պատճառով դժվարանցանելի է Սոտք-Քարվաճառ ավտոճանապարհը և Սելիմի լեռնանցքը:

Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Մեկնաբանել