Ռոբերտ Բրադտկեն ավարտել է իր առաքելությունը ԵԱՀԿ Մինսկի խմբում

ԱՄՆ դեսպան Ռոբերտ Բրադտկեն անցած շաբաթ ավարտել է իր առաքելությունը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, հաղորդում է Trend-ը:

Դեսպան Յան Քելին դեկտեմբերի 21-ին ներկայացվել է որպես ժամանակավոր համանախագահ ԱՄՆ-ի կողմից՝ մինչ նոր մշտական համանախագահի նշանակումը:

Դեսպանատանը հայտնել են, որ Պետդեպարտամենտը շնորհակալություն է հայտնել Բրադտկեին ավելի քան 3 տարվա ծառայության համար և հաջողություն մաղթել հետագա նշանակումներում:

«ԱՄՆ-ը շարունակում է լիովին հավատարիմ մնալ իր դերին` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ կողմերին աջակցելու և բանակցությունների միջոցով Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի խաղաղ լուծումներ փնտրելու հարցում»,- նշել են դեսպանատանը: