Գուտի. Իկերը գիտի, որ աշխարհի լավագույն դարպասապահն է

Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Գուտին մեկնաբանել է մադրիդցիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի՝ Իսպանիայի առաջնության 17-րդ տուրի «Մալագայի» հետ խաղում թիմի ավագ Իկեր Կասիլյասին պահեստայինների նստարանին թողնելու որոշումը։

«Իկերը գիտի, որ աշխարհի լավագույն դարպասապահն է։ Վստահ եմ, որ շուտով ամեն բան իր տեղը կընկնի։

Պետք չէ խոսել Մոուրինյոյի և Կասիլյասի միջև հավանական վեճի մասին։ Խոսքը չի գնում նրանց ընտրության մասին։ Գլխավորը դա «Ռեալն» է։ Հարկավոր է, որ թիմը արագ վերականգնվի», – Գուտիի խոսքերն է մեջբերում AS-ն։

Մեկնաբանել