Nielsen-ը հրապարակել է 2012թ. ամենապահանջված iOS ծրագրերի վարկանիշը

Ամերիկյան Nielsen հետազոտական ընկերությունը կազմել է 2012թ. ընթացքում iPhone-ի համար ամենապահանջված iOS բջջային ծրագրերի վարկանիշը` iPhone Apps of 2012: Ուսումնասիրությունը կատարվել է 2012թ. 1-ին 3-րդ եռամսյակներն ընկած ժամանակահատվածում` հաշվի առնելով App Store-ի օգտատերերի միջին թիվը:

Ամենապահանջված iOS բջջային ծրագրերի թոփ 10-ը գլխավորում է Քարտեզներ ծրագիրը (ըստ ամենայնի` iOS 5-ում` Google Maps-ը): Աղյուսակի 2-րդ և 3-րդ հորիզոնականներում են համապատասխանաբար Facebook և YouTube բջջային ծրագրերը, 4-րդում` Բաժնետոմսերը (Stocks), 5-րդում` Եղանակը (Weather): Ամենապահնջված iOS բջջային ծրագրերի լավագույն տասնյակում են նաև Facebook Messenger-ը, The Weather Channel-ը, Twitter-ը, ռադիո Pandora-ն և Instagram-ը: