Առաջիկա նախագահական ընտրություններում Հայաստանի եզդիները սատարելու են ՀՀ և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանին. այս մասին այսօր ասուլիսին նշել է Աշխարհի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը՝ հիմնավորելով. «Այս իշխանություններն ամենից շատ են օժանդակել մեզ»:
Ըստ Թամոյանի՝ Հայաստանի ամենամեծ ազգային փոքրամասնությունը որևէ խնդիր չունի՝ տպագրվում են դասագրքեր, լուսաբանվում են իրենց տոները, խտրականություն իրենք չեն զգում: «Ես հանդիպել եմ եզդիական համայնքների մի շարք ղեկավարների հետ, զրուցել ենք ու եկել այն եզրակացության, որ Հայաստանի եզդիների համայնքի հետ միասին մենք պետք է սատարենք գործող նախագահ Սերժ Սարգսյանին»,- ասել է նա:
Լուսանկարը՝ yezdistan.com-ի