Սելիմի լեռնանցքը երկկողմանի փակ է

Դեկտեմբերի 25-ին` ժամը 10:00-ի դրությամբ, ուժեղ բքի և տեսանելիության բացակայության պատճառով երկկողմանի փակ են Սելիմի լեռնանցքը և Եղվարդ-Արագգյուղ-Բուժական-Հարթավան ճանապարհահատվածը, հաղորդում են տրանսպորտի և կապի նախարարությունից:

Հանրապետության որոշ շրջաններում՝ Վայքում, Ջերմուկում, Գորիսում, Կապանում, Մեղրիում, Լաչինում տեղում է ձյուն:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:

Տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով: