LG-ն կներկայացնի «Google հեռուստացույցը»

Էլեկտրատեխնիկա արտադրող կորեական LG ընկերությունը հանրությանը կներկայացնի Google ծրագրային ապահովմամբ աշխատող հեռուստացույցների երկու մոդել, որոնց շնորհանդեսը տեղի կունենա 2013թ. հունվարի 8-11-ը Լաս Վեգասում` էլեկտրոնիկայի միջազգային Consumer Electronics Show (CES) ցուցահանդեսի շրջանակում:

Հատկնաշական է, որ LG-ի «Google հեռուստացույցներում» ինտեգրված է ինտերնետային որոնման համակարգը և Youtube-ը:

Google-ն ի սկզբանե համագործակցոթյան պայմանագրեր էր կնքել Sony և Logitech ընկերությունների հետ: Սակայն նրանք Google-ի ծրագրային ապահովմամբ աշխատող սարքավորումների վաճառքների ցանկալի արդյունքներ չկարողացան արձանագրել, ուստի ներկայում Google-ը համագործակցում է կորեացիերի հետ:

LG-ում նշում են, որ մտադիր են համադրել Google-ի մշակումներն իրենց սեփականների հետ և երկարաժամկետ հեռանկարում համագործակցել: Մասնավորապես, կորեացիներին գրավում են սմարթֆոնն ու հեռուստացույցը սինխրոնիզացնելու տեխնոլոգիաները:

Հատկանշական է, որ «Google հեռուստացույցների» համար նախատեսված նոր ծրագիրը հնարավորություն է տալիս արտադրող երկու կողմերին հետամուտ լինել նոր ծրագրերի ստեղծմանը, ինչն օրինակ տեղի է ունենում Android օպերացիոն համակարգի դեպքում:

Մեկնաբանել