Ոսկու գների 12-ամյա աճը 2013թ. կընդհատվի. փորձագետներ

Ոսկու գների շարունակական նվազումը հիմքեր է տալիս ենթադրելու, որ այս թանկարժեք մետաղի գների 12-ամյա աճը 2013թ., այնուամենայնիվ, կընդհատվի: Մյուս կողմից՝ փորձագետները չեն բացառում ոսկու գների բարձրացում՝չնայած դրանց ներկայիս անկմանը՝ պայմանավորված ԱՄՆ հնարավոր «հարկաբյուջետային ճեղքվածքով»:

Անցած շաբաթ փորձագետների շրջանում ոսկու «մայրամուտի» շուրջ մեկնաբանությունների էին հնչում՝ հաշվի առնելով հանգամանքը, որ արձանագրվել էր այս թանկարժեք մետաղի վերջին չորս ամսվա նվազագույն գինը՝ $1635/տրոյ ունցիա: Ոսկու գների երեք շաբաթ շարունակվող անկման արդյունքում այն էժանացել է շուրջ 7%-ով: Այս ամենի ֆոնին հաջորդ տարի նրա մինչև $2հազ./տրոյ ունցիա թանկացումը առավել քիչ հավանական է: Ավելի վաղ մի շաք փորձագետներ տեսակետ էին հայտնել, որ ոսկու այս գինը կարձանագրվի դեռ այս տարի:

Ըստ փորձագետների՝ ոսկու գինը ձևավորվում է չորս հիմնական գործոնների ազդեցությամբ՝ ոսկու նկատմամբ արդյունաբերողների, կարգավորիչների, ներդրողների և ֆիզիկական անձանց պահանջակի: Սրանցից առաջինի դեպքում պահանջարկը կշարունակի զուսպ բացասական մակարդակում պահպանվել: Ֆիզիկական անձանց կողմից պահանջարկը զգալի դերակատում չունի: Մինչդեռ կարգավոիչների կողմից 2013թ. պահանջարկը կաճի, ինչը, իր հերթին, կհանգեցնի ոլորոտւմ ներդրողների ակտիվացմանը:

Այս ամենի արդյունքում՝ ոսկու գինը հաջորդ տարի կաճի մինչև $1900/տրոյ ունցիա՝ չնյաած առավել իրատեսական է թվում $1800-1860/տրոյ ունցիա գինը:

Գլոբալ տնտեսության համար հանգուցային տարածաշրջաններում, ինչպես օրինակ ԱՄՆ-ում, Չինաստանում և Եվրոպայում, ճգնաժամային նոր գործընթանցերի պայմաններում ոսկին կրկին կարող է թանկանալ: Մյուս կողմից՝ հնարավոր չէ հստակ սահմանել՝ որքանով կբարձրանան ոսկու գները, քանի որ դժվար կանխատեսելի են հենց այս գործըթնացները:

Մեկնաբանել