Պահպանողական կուսակցությունը լքեց ՀԱԿ-ը

Հայ ազգային կոնգրեսի կազմում ընդգրկված Պահպանողական կուսակցության նախագահ Միաքայել Հայրապետյանը հայտարարություն է տարածել, որում նշում է, որ իր կուսակցությունը լքում է ՀԱԿ-ը: Հայտարարությունը` ստորև:

Ի գիտություն ընդունելով ՀՀ Հիմնադիր-նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրապարակային հարցազրույցը 2013թ. ՀՀ նախագահական ընտրություններին մասնակցությունից հրաժարման մասին՝ Հայ ազգային կոնգրեսի հիմնադիր-անդամ Պահպանողական կուսակցությունը 2012թ. դեկտեմբերի 25-ից դուրս է գալիս.

1. Հայ ազգային կոնգրեսից,

2. ՀՀ ԱԺ ՀԱԿ դաշինքից:

Պահպանողական կուսակցությունն իր երախտագիտությունն է հայտնում ՀՀ հիմնադիր-նախագահին՝ 2007-ից ի վեր Համաժողովրդական շարժումն առաջնորդելու համար: Պահպանողական կուսակցությունը կշարունակի հետևողական պայքարը Հայաստանում սահմանադրական կարգի և արևմտյան քաղաքակրթական արժեքների հաստատման, Ազատ-անկախ Հայաստանի իր տեսլականի իրականացման համար:

Մեկնաբանել