Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը որոշել է 2013 թվականի հունիսին պաշտոնանկ անել թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին։ Պորտուգալացուն այդ պաշտոնում կարող է փոխարինել Մարչելո Լիպին, ում թեկնածությունն առաջարկել է Զինեդին Զիդանը։
Թեև 64-ամյա իտալացի մասնագետն այժմ գլխավորում է չինական «Գուանչժոու Էվերգրանդ» ակումբը, նա ողջունում է «Ռեալը» գլխավորելու այս հնարավորությունը։ Այս մասին հայտնում է ESPN-ը։
Նշենք, որ պաշտոնանկ լինելու դեպքում Մոուրինյոն պայմանագիրը խզելու համար 20 մլն եվրո փոխհատուցում կստանա։