Նախագահականում հյուրընկալել են 300-ից ավելի դպրոցականների

Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը ՀՀ նախագահի նստավայրում Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ հյուրընկալում են մայրաքաղաքի և մարզերի բազմաթիվ երեխաների. տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից: Փոքրիկ հյուրերի համար կազմակերպվում են տոնական միջոցառումներ:

Այսօր երեկոյան հանդիսավորությամբ վառվել են նախագահի նստավայրի տոնածառի լույսերը, որից հետո նստավայրում հյուրընկալվել են Երևանի և մարզերի խնամքի ու պաշտպանության հաստատությունների` գիշերօթիկ դպրոցների, մանկատների բազմաթիվ սաներ և սիրիահայ երեխաները: Իսկ երեկ նախագահական նստավայրի փոքրիկ հյուրերն են եղել մայրաքաղաքի 161 դպրոցների բարձր առաջադիմություն ցուցաբերած 6-12 տարեկան 300-ից ավելի երեխաներ:

Առաջիկա օրերին նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը Հանրապետության նախագահի նստավայրում կհյուընկալեն նաև զինծառայողների և զոհված ազատամարտիկների երեխաներին, թոռնիկներին:

Մեկնաբանել