Տիագոյի ծնունդն իմ կյանքի մեծագույն իրադարձությունն է. Մեսսի

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է 2012 թվականի ձեռքբերումների և ձախողումների մասին։

«Տիագոյի ծնունդն իմ կյանքի մեծագույն իրադարձությունն է։ Դա իմ կյանքում մի յուրահատուկ պահ էր։

Ցավոք, Չեմպիոնների լիգայում չկարողացանք դուրս գալ եզրափակիչ, թեև հիանալի խաղ էինք ցուցադրում։ Պետք է աշխատենք, որ Չեմպիոնների լիգայում բոլորին հաղթենք։ Դա է մեր նպատակը, և մենք չպետք է բաց թողնենք այդ հնարավորությունը», – արգենտինացու խոսքերն է մեջբերում AS-ն։

Մեկնաբանել