Բրիտանացի երգչուհի Ադելը պատենտավորել է իր անունը, հաղորդում է The Sun-ը՝ վկայակոչելով իր անանուն աղբյուրները:
Երգչուհին այս կերպ ձգտում է պաշտպանել իր անունն առևտրային նպատակներով օգտագործելուց, օրինակ՝ օծանելիքի կամ զարդերի անվան մեջ:
Ինչպես գրել է The Sun-ը, Ադելը չի ցանկանում, որ ինչ-որ մեկն իր անվան միջոցով գնորդներին վստահեցնի, որ ինքն ինչ-որ կերպ առնչվում է նրանց արտադրանքի հետ:
Առևտրային նպատակներով աստղերի անունների օգտագործման հետ կապված խնդիրներ են ունեցել Լեդի Գագան, Բեյոնսեն, Ջեյ Զին:
Ադելն ամենամեծ ժողովրդականություն վայելող երգչուհիներից է: Նրա «21» ալբոմը շարունակում է մնալ 21-րդ դարում Մեծ Բրիտանիայում ամենավաճառվող ալբոմը և հինգերորդը՝ աշխարհում ամենավաճառվող ալբոմների ցանկում:
2012թ. նա ձայնագրել է Skyfall երգը Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմի համար: Այս տարվա ապրիլին Entertainment Weekly պարբերականի վարկածով նա ճանաչվել է ժամանակակից ամենամեծ կատարողը: