10 հունիս, 2019 12:22 Նիկոլ Փաշինյանը խոսեց Աբովյանի ընտրություններից և անեկդոտ պատմեց Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 10-ին մասնակցեց հայ-իտալական բիզնես ֆորումին։ Քննարկումից հետո գործադիրի ղեկավարը պատասխանեց լրագրողների հարցերին, որոնք վերաբերում էին Աբովյան քաղաքում նախօրեին կայացած ընտրությանը։ Նախնական արդյունքներով՝ հաղթել է գործող քաղաքապետ, անկուսակցական Վահագն Գևորգյանը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուին գերազանցելով 395 ձայնով։ Նախապես վարչապետը խնդրել էր իրեն տալ երեք հարց։ Երբ լարգրողները փորձեցին այլ հարցեր ուղղել գործադիրի ղեկավարին, նա հիշեց «ոսկե ձկնիկի» անեկդոտը։
10 հունիս, 2019 09:52 Աբովյանում հաղթել է գործող քաղաքապետը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է հունիսի 9-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախնական արդյունքները։

Աբովյան քաղաքաում, որտեղ ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 40,83%-ը, հաղթել է գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանը, որին կողմ է քվեարկել ընտրողների 47,4%-ը։ Նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուին գերազանցել է 395 ձայնով։
9 հունիս, 2019 20:19 Քաղաքական կրքեր՝ քաղաքապետ ընտրող Աբովյանում Աբովյան քաղաքում հունիսի 9-ին քաղաքապետի ընտրություններ են։ Տեղամասերից մեկում դիտորդները պնդում էին, որ գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանին պատկանող կահույքի սրահ ընտրողներ են մտնում և այնտեղից դուրս գալով` գնում քվեարկության։ Նույն տեղամաս էր եկել Հայաստանի ոստիկանապետի առաջին տեղակալ Արման Սարգսյանը, որը հետևում էր ոստիկանների աշխատանքին։ Մեկ այլ տեղամասում դիտորդները հաղորդել են, որ տեղամասի դիմացի պատին թեկնածուներից մեկին պատկանող քարոզչական պաստառ է փակցված, ահազանգից հետո պաստառը հեռացվել է։ Աբովյանում քաղաքապետի հինգ թեկնածու կա, պայքարը հատկապես ակտիվ է եղել երկուսի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Գրիգոր Գուլյանի և գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանի միջև: Նրանք այսօր քվեարկությունից հետո պատասխանեցին լրագրողների հարցերին։

Բացի Աբովյանից, այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվում հանրապետության ևս 22 համայնքում, որոնցից 13-ում ընտրությունները հերթական են, իսկ 9-ում՝ արտահերթ:
9 հունիս, 2019 14:16 Հայաստանցիներն ու Շենգենը․ թվերով 2018թ․ եվրոպական երկրների հյուպատոսությունները Հայաստանից ստացել են 59 012 շենգեն վիզայի դիմում: Ո՞ր երկրներ են մեկնել ու ո՞ր դեսպանատներից են ամենաշատը վիզայի մերժում ստացել Հայաստանի քաղաքացիները: Տվյալները Եվրամիության պաշտոնական վիճակագրությունից են:
9 հունիս, 2019 12:32 Բելգիական խումբը գրավում է Երևանը | R.O x Konoba Belgian Band Heats Up Yerevan Ռ.Օ x Կոնոբա խմբի երկու բելգիացի կատարողներ՝ Օլիվյե Ռուժին եւ Ռաֆաել Էստերազին, հունիսի 1-ին Երեւանում հանդես եկան շուրջ երեք ժամ տեւողությամբ շոուով: Երկու կատարողները հանդիսատեսին գրավեցին իրենց էլեկտրո, թրեփ և ակուստիկ երաժշտության հնչյուններով։

Սիվիլնեթի Անի Փայտյանն ու Արմեն Մկրյանը հանդիպեցին նրանց հետ՝ զրուցելու այն մասին, թե ինչը նրանց Հայաստան բերեց։

Olivier Rugi and Raphael Esterhazy, two Belgian performers from the R.O x Konoba band, took the stage on June 1 for a nearly three-hour-long show in Yerevan, Armenia. The two artists pumped up the crowd with sounds that mixed electro, trap and acoustic.

Civilnet’s Ani Paitjan and Armen Mkryan met with the artists to talk about what motivated them to perform in Armenia.
8 June, 2019 20:16 Is Russia Cultivating ‘Symmetric Separatism’ in Karabakh? On May 20, Pashinyan sharply rebuked the decision of an Armenian court to release Kocharyan from pre-trial detention. The judge in the case had acted in part based on a “guarantee request” submitted by the former and incumbent “presidents of Artsakh,” Arkadiy Ghukasyan and Bako Sahakyan, respectively (Armenpress.am, May 16). Whether intended this way or not, Kocharyan’s release deepened the preexisting rifts in Armenian society and was interpreted as a challenge to Pashinyan’s rule (see EDM, June 3). The Armenian prime minister urged his fellow citizens to reject outside efforts to drive a wedge between Armenians living at home and in Karabakh. “I call upon the people of Artsakh to support only those powers who support the people of Armenia and its legitimate representative government,” Pashinyan concluded (YouTube, May 20). 8 հունիս, 2019 15:20 Դիլիջանում անցկացվում է «Մտքերի գագաթաժողովը» Ամեն տարի Ֆրանսիայի Շամոնի քաղաքում անցկացվող «Մտքերի գագաթաժողով»-ը («Summit of Minds») այս տարի առաջին անգամ է անցկացվում Հայաստանում: Հայաստանն առաջին երկիրն է, որը հյուրընկալում է այս միջոցառումը Շամոնիից դուրս: Հունիսի 8-ին Դիլիջանում գագաթաժողովի բացման արարողությանը խոսքով հանդես են եկել վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նախագահ Արմեն Սարգսյանը։ 8 հունիս, 2019 14:41 Ապրիլյան պատերազմը՝ քննիչ հանձնաժողովում Ազգային ժողովում ստեղծվել է 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողով։ Հանձնաժողովի անդամները վստահեցնում են, որ նրանք կհրավիրեն և հարցեր կտան բոլոր նախկին և ներկա պաշտոնյաներին, որոնք առնչվել են այդ գործողությունների հետ, այդ թվում՝ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին և նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին։ Հանձնաժողովի նիստերը լինելու են դռնփակ։
8 հունիս, 2019 12:44 Կներդրվի վարորդական իրավունքից զրկելու համակարգ Վարորդների տուգանման բալային համակարգի թիրախում մեծապես կլինեն հարյուր և ավելի խախտումներ կատարողները, ասում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ճանապարհային ոստիկանության պետի նախկին տեղակալ Արմեն Խաչատրյանը։ 8 հունիս, 2019 12:40 Ժողովուրդը տփոց չի հանդուրժում Ժողովուրդը խոսում է ՀԱԿ ակտիվիստին բռնության ենթարկելու դաշնակցականների հայտարարության, Նիկոլ Փաշինյանի՝ բռնության կոչեր անողներին կարգի հրավիրելու կոչի, 2016-ի Ապրիլյան պատերազմն ուսումնասիրելու նախաձեռնության մասին։

8 հունիս, 2019 09:36 Դատարանը պարտավորեցրել է Արսեն Թորոսյանին ներողություն խնդրել Սերժ Սարգսյանի խնամուց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սարգիս Երիցյանը հունիսի 7-ին պարտավորեցրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին Ֆեյսբուք սոցիալական ցանցի ուղիղ եթերի միջոցով հրապարակային ներողություն խնդրել Սերժ Սարգսյանի խնամի, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի» տնօրեն Արա Մինասյանից։ Այդ մասին տեղեկանում ենք Datalex դատական տեղեկատվական համակարգից։

8 հունիս, 2019 08:47 Զարեհ Սինանյանը կնշանակվի Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ և նախկին քաղաքապետ Զարեհ Սինանյանը կնշանակվի ՀՀ վարչապետին կից սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար։

Ուրբաթ Սինանյանը դիմում է ներկայացրել Գլենդելի քաղաքային խորհրդի անդամից հրաժարվելու մասին, հաղորդում է Asbarez.com-ը և նշում, որ Սինանյանը Հայաստանում ստանձնելու է Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի պաշտոնը, թեև այդ մասին պաշտոնական հայտարարություն դեռ չի եղել։
7 հունիս, 2019 21:14 Կներդրվի վարորդական իրավունքից զրկելու համակարգ Վարորդների տուգանման բալային համակարգի թիրախում մեծապես կլինեն հարյուր և ավելի խախտումներ կատարողները, ասում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ճանապարհային ոստիկանության պետի նախկին տեղակալ Արմեն Խաչատրյանը։ Նա նշում է, որ Հայաստանի 85 տոկոս վարորդները կարգապահ են և ընդամենը 5 տոկոսն է, որ բազմաթիվ խախտումներ է կատարում ու «անկառավարելի երթևեկության տպավորություն ստեղծում»։ 7 հունիս, 2019 21:07 Նախընտրական Աբովյան․ ինչ են ասում թեկնածուները և քաղաքացիները Հունիսի 9-ին տեղի կունենան Աբովյան քաղաքի քաղաքապետի ընտրությունները։ Թեկնածուները հինգն են, սակայն հիմնական պայքարն ընթանում է երկու ուժերի միջև՝ գործող քաղաքապետ, անկուսակցական Վահագն Գևորգյանի և «Իմ քայլը» դաշինքից առաջադրված Գրիգոր Գուլյանի։ 7 հունիս, 2019 21:00 Երևան. աղբը կարոտում է իրեն տանողներին ՍիվիլՆեթը շրջել է Երևանի թաղամասերում։ Աղբահանության խնդիրը շարունակում է մնալ չլուծված։ 7 հունիս, 2019 20:12 Հարկային օրենսգրքի փաթեթն ընդունվեց առաջին ընթերցմամբ Հունիսի 7-ին Ազգային ժողովը 72 կողմ և 32 դեմ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց Հարկային օրենգրքի և կից օրենքների փոփոխության փաթեթը։