Nokia-ի նոր պլանշետը կունենա հավելյալ մարտկոցով ստեղնաշար

Հեռախոսներ արտադրող ֆիննական Nokia ընկերության Windows RT օպերացիոն համակարգով աշխատող պլանշետը շուտով կարծես իրականություն կդառնա, հաղորդում է TheVerge-ը:

Պլանշետը կունենա 10,1-դյույմանոց էկրան: Ակնկալվում է, որ սարքավորման շնորհանդեսը տեղի կունենա փետրվարի 25-28-ը կայանալիք Mobile World Congress (MWC 2013) ցուցահանդեսի շրջանակում:

Nokia-ի նոր պլանշետի գաղտնիքն այն է, որ սարքավորման կազմը հագեցած կլինի հավելյալ մարտկոցով: Ընկերությունը կթողարկի գրքի տեսքով յուրահատուկ պատյան, որը կծառայի որպես ստեղնաշար և հագեցած կլինի մարտկոցով: Պլանշետը կունենա երկու USB մուտք:

Մեկնաբանել