Տեխնոլոգիաներ արտադրող չինական Acer ընկերությունն իր նոր` 7-դյույմանոց էկրանով պլանշետը, ըստ ամենայնի, կներկայացնի 2013թ. հունվարի 8-11-ը Լաս Վեգասում` էլեկտրոնիկայի միջազգային Consumer Electronics Show (CES) ցուցահանդեսի շրջանակում:
Acer Iconia B1 պլանշետը կաշխատի Android 4.1.2. օպերացիոն համակարգով: Հատկանշական է, որ այն կվաճառվի բավական մատչելի գնով` $100: Նշվում է, որ սարքավորումը կունենա Wi-Fi, Bluetooth և microSD հիշողության քարտի հնարավորություն: Այլ տվյալներ այս պահին դեռ չեն հաղորդվում:
Պլանշետի վաճառքները կմեկնարկեն հաջորդ տարի, սակայն ստույգ ժամկետներ Acer-ը չի նշում: