Galaxy S4 -ը հնարավոր է` Android-ից բացի աշխատի նաև Tizen-ով

Հարավկորեական Samsung ընկերությունը հաջորդ տարի մտադիր է վաճառել կես միլիարդից ավել բջջային հեռախոս: Փորձագետների կարծիքով` Samsung-ի բջջայինները 2013թ. հիմնականում կաշխատեն Android-ով, սակայն չի բացառվում նաև Windows Phone և Tizen օպերացիոն համակարգերի կիրառումը:

Ինչպես հաղորդում է Sam Mobile-ը, հաջորդ սմարթֆոնը, որի մոդելի համարն է GT-I9500, կաշխատի ինչպես Android-ով, այնպես էլ Tizen-ով:

Կայքի հաղորդմամբ` չի բացառվում, որ GT-I9500-ն հենց նույն Galaxy S4-ն է, քանի որ Հարավային Կորեայում 4-ը համարվում է անհաջող թիվ, իսկ Galaxy S3 մոդելի համարն է I9300: Հետևաբար` շրջանցելով I9400 մոդելը, ընկերությունն ընտրել է I9500 համարանիշը:

Մեկնաբանել