Ավետիք Իշխանյան. ՔԿՀ-ներում պայմաններն անմարդկային են

Դեկտեմբերի 10-ին` մարդու իրավունքների միջազգային օրը, Սիվիլիթասը հրավիրեց «Իրավունք ունենք» խորագրով քննարկման` բարձրաձայնելու Հայաստանում մարդու իրավունքների վերաբերյալ խնդիրներն ու ձեռքբերումները:
Հայաստանում Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը համարում է, որ քրեակատարողական հիմնարկներում կալանավորերն անմարդկային պայմաններում են ապրում: