Google-ը կազմել է Android-ի լավագույն բջջային ծրագրերի վարկանիշը

Google որոնողական հսկան կազմել է անցնող տարվա համար Android օպերացիոն համակարգի լավագույն բջջային ծրագրերի վարկանիշը: Աղյուսակում ընդգրկված է ինը անվճար և մեկ վճարովի ծրագիր: Դրանցից մի քանիսն այս տարի առաջին անգամ են հայտնվել Google Play օնլայն խանութում, իսկ մյուսները 2012թ. թարմացվել են:

Google-ում նշում են, որ ցուցակում ընդգրկված գրեթե բոլոր ծրագրերը հարմարեցված և հասանելի են սմարթֆոններին և պլանշետներին: Ընկերությունը հրապարակել է նաև առանձին վարկանիշներ խաղերի, ֆիլմերի, երաժշտության և գրքերի բաժինների համար:

Android բջջային ծրագրերի լավագույն տասնյակը` ստորև:

Evernote – Ծրագիր` Cloud ամպային ծառայությունում տեքստային, վիդեո և աուդիո նշումների կատարման համար:

Pinterest – Վիրտուալ սոցցանց:

Grimm’s Snow White (գրեթե $2) – Ինտերակտիվ գիրք «Ձյունանուշիկի» հեքիաթի մասին:

Poket – Ծրագիր` համացանցից պահպանված հոդվածների հարմարավետ ընթերցման համար:

Expedia Hotels & Flights – Ծրագիր հյուրանոցների որոնման և պատվիրման համար:

Ancestry – Ծրագիր` տոհմածառին հետևելու համար:

Fancy – Ծրագիր զեղչերի որոնման համար:

SeriesGuide Show Manager – Օրացույց սերիալների սիրահարների համար, հեռուստահաղորդումների մասին հիշեցում:

Pixlr Express – Լավագույն ֆոտոխմբագիրը Android-ի համար:

Ted – Հայտնի գիտնականների, գործարարների, երաժիշտների և այլ մարդկանց ելույթների ձայնագրում ամերիկյան Technology Entertainment Design (TED) շնորհանդեսից:

Հիշեցնենք, որ ամերիկյան Nielsen հետազոտական ընկերությունը կազմել էր iOS բջջային ամենապահանջված ծրագրերի վարկանիշը:

Մեկնաբանել