Սանտիագո Բերնաբեուն կդառնա աշխարհում հինգ աստղանի մեծությամբ երրորդ մարզադաշտը

Ինչպես տեղեկացնում է Marca-ն, Մադրիդի «Ռեալի» մարզադաշտը վերակառուցումից հետո կդառնա աշխարհում հինգ աստղանի մեծությամբ երրորդ մարզադաշտը։ «Բերնաբեու» մարզադաշտը կարող է ընդունել 93 հազար հանդիսական՝ ներկայիս 84,454-ի փոխարեն։ Նրանից ավելի մեծ են «Նոու Կամպը» (98,772) և «Ացտեկա» մարզադաշտը (105,000)։

Նոր «Ուեմբլին» տեղավորում է 90 հազար հանդիսական, «Սան Սիրոն»՝ 87,5 հազար, Հռոմի «Օլիմպիական» մարզադաշտը՝ 85,000, Յոհանեսբուրգի «Սոքեր Սիթին»՝ 84,490, «Ստադ դե Ֆրանսը»՝ 81,000, Դորտմունդի «Սիգնալ Իդունա Պարկը»՝ 80,552։

Մեկնաբանել