Հենրիխ Մխիթարյանը` Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ

Ինչպես փոխանցում է SportArmenia.com-ի լրագրողը, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մրցանակաբաշխության ժամանակ հայտնի է դարձել այս տարվա Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի անունը։

2012-ի լավագույն ֆուտբոլիստի կոչմանն արժանացել է Հենրիխ Մխիթարյանը, ով հարցման արդյունքում վաստակել է 208 միավոր։ Երկրորդ հորիզոնականում Յուրա Մովսիսյանն է (98 միավոր), երրորդը՝ Արազ Օզբիլիսնէ (48 միավոր)։

Հենրիխ Միթարյանը պարգևատրվել է 4 միլիոն դրամով։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից կազմակերպված մրցանակաբաշխության ժամանակ հայտնի է դարձել նաև լավագույն մարզչի անունը։

Հարցման արդյունքում պարզ է դարձել, որ 2012-ին առավել աչքի ընկած մարզիչը Հայաստանի հավաքականի և «Փյունիկի» գխավոր մարզիչ Վարդան Մինասյանն է (203 միավոր)։ Երկրորդ տեղում Գյումրիի «Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանն է, երրորդը՝ «Միկայի» նրա գործընկեր Ժոլտ Հորնյակը։

Շնորհավորում ենք մեր լավագույն ֆուտբոլիստներին և մարզիչներին։

Մեկնաբանել