Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տարվա մարդ է ճանաչվել միջազգային Կազմակերպված հանցավորության եւ կոռուպցիայի լուսաբանման նախագծի կողմից (Organized Crime and Corruption Reporting Project, OCCRP)։ Նա առաջին գործիչն է, որ արժանանում է այդ կոչմանը: Կոչումը ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների կողմից շնորհվում է այն անձանց, որոնք 2012թ. բազմիցս հիշատակվել են կոռուպցիայի և հանցավորության մասին նյութերում:
OCCRP-ի հաղորդագրության համաձայն՝ Ալիևն այս կոչմանն արժանացել է, քանի որ անցած տարի հայտնի են դարձել բազմաթիվ փաստեր, որոնք վկայում են նրա և նրա ընտանիքի անդամների կողմից տարբեր ոլորտներում, այդ թվում հեռահաղորդակցային, շինարարարկան, արդյունաբերական, հանքարդյունաբերության, պետական տարբեր գործարքների միջոցով անձնական մեծ շահույթներ ստանալու մասին:
OCCRP-ի փորձագիտական խումբը, որտեղ ներկայացված են 60 լրագրող և 15 ԶԼՄ, երկրոդ հորիզանականը շնորհել են ալբանացի նարկոբարոն Նասեր Կելմենդիին, Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովին և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:
2012թ. OCCRP-ը և «Ազատություն» ռադիոկայանը փաստաթղթդեր են հրապարակել, որոնք վկայում են Ալիևի ընտանիքի՝ երկրի խոշոր ընկերություններում, այդ թվում՝ բանկերում, շինարարական, հեռահաղորդակցային ձեռնարկություններում, գաղտնի մասնաբաժիններ ունենալու մասին: Բացի այդ՝ Ալիևների ընտանիքը անշարժ գույք է գնել արտերկրում:
OCCRP-ը ստեղծվել է Սարևոյում և Բուխարեսոտւմ: Այն ոչ առևտրային կոսնորցիում է, որի անկախ փորձագետները, ԶԼՄ կենտրոնները ներկայացնում են 20 երկիր: Նախագծի նպատակը մարդկանց տեղեկացնելն է՝ ինչպես են գործում աշխարհում կազմակերպված հանցավորությունն ու կոռուպցիան: