Կադաֆին ֆինանսավորե՞լ է Սարկոզիի ընտրարշավը

Լիբիայի և Ֆրանսիայի միջն նախկին միջնորդ, լիբանանցի գործարար Զիադ Տակիադինը հաստատել է, որ Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Կադաֆին ֆինանսավորել է Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի ընտրարշավը: Այս մասին նա տեղեկացրել էր անօրինական գործարքների հետ կապված իր ցուցմունքներում, որոնք հաստատել է ֆրանսիական Le Parisien թերթին տված հարցազրույցում:

Գործարարը խոստացել է դատարանին ներկայացնել փաստաթղթեդր, որոնք ապացուցում են 2006-2007թթ. Կադաֆիի կողմից Սարկոզիի ընտրարշավը ֆինանսավորելու փաստը: Նրա խոսքով՝ ֆինանսավորումը չի դադարել նաև ընտրություններից հետո: Ընդհանուր գումարը, ըստ գործարարի, կազմել է 50 մլն եվրո:

Տակիադինը խոստացել է հրապարկել նաև 100 մլն եվրոյի մի շարք «ձևական» պայմանագրեր, որոնք ստորագրվել են Կադաֆիի կառավարության և ֆրանսիական երեք ընկերությունների միջև: Պայմանագրերում պաշտոնապես նշված է, որ ֆրանսիական ընկերությունները աջակցել են լիբիական հեղափոխության 40-ամյակի տոնակատարությունների կազմակերպմանը, որը նշվել է 2011թ. սեպտեմբերի 1-ին:

Կադաֆիի՝ Սարկոզիին գումարներ տրամադրելու մասին տեղեկությունները տարածվել են դեռ 2011թ. մարտին: Այդ մասին հայտնել էր Կադաֆիի որդին՝ Սեյֆ ալ Իսլամը: Սարկոզին այդ լուրերը կեղծ էր անվանել:

Մեկնաբանել