ԱՄՆ ֆինանսների նախարարը կլքի պաշտոնը մեկ ամսում

ԱՄՆ ֆինանսների նախարար Թիմոտի Գայթները կլքի իր պաշտոնը մինչև 2013թ. հունվարի վերջը: Նախարարի պաշտոնից նրա հոժարակամ հեռացումը տեղի կունենա անկախ նրանից` արդյոք Կոնգրեսը կգա համաձայնության երկրի պետպարտքի առաստաղի բարձրացման շուրջ, թե ոչ, հաղորդում է Politico պարբերականը:

Նշվում է, որ ֆինանսների նախարարի պաշտոնը լքելուց հետո Գայթները մտադիր է վերադառալ Նյու Յորք, որտեղ ավելի վաղ զբաղեցրել է Դաշնային պահուստային բանկի նախագահի պաշտոնը:

Նշենք, որ Գայթները հայտարարել էր հրաժարականի իր մտադրության մասին Բարաք Օբամայի երդմնակալությունից հետո և չի հեռացել մինչ օրս միայն երկրին սպառնացող «բյուջետային ճեղքվածքի» պատճառով: Այժմ, երբ այս վտանգը կասեցված է առնվազն երկու ամսով, Գայթները կկարողանա հանգիստ հեռանալ:

Ի դեպ` ֆինանսների նոր նախարարի ֆավորիտ է համարվում Սպիտակ տան բյուջետային վարչության ղեկավար Ջեկ Լյուն:

Մեկնաբանել