Facebook-ի չաթում հայտնվել են ձայնային հաղորդագրություններ

Facebook խոշորագույն սոցցանցը Android-ի և iOS-ի մեսենջերների համար ձայնային հաղորդագրություններ ուղարկելու գործառույթ է ներառել, գրում է The Next Web-ը:

Ձայնային հաղորդագրություն ուղարկելու համար անհրաժեշտ է գործարկել Facebook-ի չաթը, ընկերների ցուցակից ընտրել անհրաժեշտ կոնտակտը, բացել չաթի պատուհանը, սեղմել «պլյուս» կոճակը և բացվող մենյուում սեղմել «գրանցել ձայնը» կոճակը: Բարձրաձայն արտասանված և սարքավորման կողմից ձայնագրված հաղորդագրությունը կուղարկվի չաթով:

Ձայնագրության երկարությունը կլինի սահմանափակ` մեկ րոպե:

Ավելի ուշ Facebook-ը իր բջջային ծրագրում կավելացնի նաև ձայնային զանգերի հնարավորությունը: Գործառույթն անվճար է, և արդեն ներառված է iOS-ի համար Facebook-ի չաթում, սակայն դրանից առայժմ կարող են օգտվել միայն կանադացիները: Սոցցանցի ներկայացուցիչների խոսքով` «մյուսները դրա մատչումը կստանան առաջիկա շաբաթների ընթացքում»:

Մեկնաբանել